Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շոկոլադից ժամանակավոր բար են կառուցել, հայտնում է The Mirror-ը։ Այնտեղ գարեջուրը լցնում են ուտելու բաժակների մեջ։
Լոնդոնյան փաբը ստացել է If Carlsberg Did Chocolate Bars (Եթե Carlsberg-ը շոկոլադե բատոններ արտադրեր)։ Բարի բացումը նվիրված է եղել Մեծ Բրիտանիայում Զատկի արձակուրդներին։
Carlsberg UK-ից հայտնել են, որ բրիտանական հասարակությունը սիրում է գարեջուր եւ շոկոլադ։ Ընկերությունում նաեւ պնդում են, որ սա աշխարհում առաջին շոկոլադե բարն է։
Փաբը ստեղծել է քանդակագործ Փրուդենս Սթեյթը։ Դրա համար անհրաժեշտ է եղել 3 ամիս եւ կես տոննա շոկոլադ։





























