Ամերիկացի գիտնականների մի խումբ Բրուք Ֆլեմինգի գլխավորությամբ Թայլանդի հյուսիսում Cryptotora thamicola ձկանն է հայտնաբերել, որը «քարանձավային հրեշտակ» անվանումն է ստացել…
Նյու Ջերսիի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ձկան նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է ցամաքում քայլել իր լողակները որպես ոտքեր օգտագործելով, հայտնում է Gazeta-ն:
Ամերիկացի գիտնականների մի խումբ Բրուք Բլեմինգի գլխավորությամբ հյուսիսային Թայլանդում Cryptotora thamicola ձկանն է հայտնաբերել, որը «քարանձավային հրեշտակ» անվանումն է ստացել: Ինչպես հայտնում են հետազոտողները, նա իր կրծքի եւ փորի լողակներն օգտագործում է ժայռերով վեր բարձրանալու համար, ընդ որում, ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում: Գիտնականները նշում են, որ նախկինում էլ էին «ոտքեր»-լողակներ ունեցող ձկներ հայտնաբերվել, բայց դրանք, ի տարբերություն Cryptotora thamicola-ի, կարողանում էին հատակին «քայլել» միայն ջրային միջավայրում, որն ի վիճակի է պահել նրանց մարմինը: Cryptotora thamicola-ն այսպիես կոչված երկշնչավոր ձկների դասին է պատկանում, որոնք ինչպես խռիկային, այնպես էլ թոքային շնչառություն ունեն. Նրանց լողափամփուշտը հարմարեցված է մթնոլորտային օդ շնչելու համար եւ օգտագործվում է որպես թոք:
Տվյալ հետազոտությունը կօգնի ապագայում հասկանալ, թե ինչ եղանակով են ձեւափոխվել առաջին ցամաքային կենդանիների վերջույթները, որոնք նրանց հետագայում թույլ են տվել տեղաշարժվել ցամաքով:



























