YouTube-ում լայնորեն տարածվել է տեսանյութը, որում պատկերված է պորտուգալական Գուարդա քաղաքի արվարձանում գտնվող Կոնչոս ամբարտակը: Ներկայում հոլովակը գրեթե 3 մլն մարդ է դիտել: 1955 թվականին կառուցված ամբարտակը 48 մետր տրամագծով ձագարի տեսքով է: Թափվելով ամբարտակ՝ ջուրը 1519 մետր երկարությամբ թունելով հոսում է մինչեւ մոտակա լիճը:
Ըստ Lenta-ի, 2016 թվականի մարտի 14-ին Անգլիայի Սքորիեր գյուղի բնակիչ Մարկ Թոմասն անօդաչու թռչող սարքի օգնությամբ տեսագրել է ձագարը: Թոմասի գնահատմամբ, հորը 90 մետր խորություն ունի եւ ավարտվում է ջրաշերտով:



























