Յեյլի համալսարանի գիտնականները Սան Պաոլոյի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների ինստիտուտի եւ  ABC համալսարանի (Բրազիլիա) գործընկերների համագործակցությամբ պարզել են, որ ողնաշարավորների մեծամասնությունը ոչ համեղ, բայց կալորիական եւ համեղ, բայց ցածր էներգետիկական արժեքով սնունդների միջեւ ընտրելիս, կընտրի առաջինը, հայտնում է   Gazeta-ն:

Հետազոտության հեղինակներից մեկը` Տատյանա Լիմա Ֆերերան, պարզաբանել է, որ  «Ուղեղի դիմային հատվածի ընդկեղեւյա նեյրոնային տարբեր շղթաները եւ հիմնական գանգլիաների հատվածները (այդ թվում նաեւ ստրատիումում) միաժամանակ պատասխանատու են  քաղցր սննդի օգտագործումից ստացվող  հաճույքի զգացման եւ կալորիաների հաշվարկի համար»:

Նեյրոկենսաբանները մկների վրա փորձ են կատարել, որի նպատակն էր պարզել դոֆամինի քանակությունը (որը հայտնի է որպես «ուրախության հորմոն») տարբեր կալորիականությամբ սննդի ընդունումից հետո: Փորձարկման ընթացքում հետազոտողները նշել են, որ վենտրալ ստրատիումում նեյրոնային շղթաները ներգրավված են համի ընկալման մեջ, այն դեպքում, երբ ողնուղեղային ստրատիումում շղթաները ճանաչում են սննդամթերքի արժեքը: