Կաղամարը լայնորեն կիրառվում է լցոնման նպատակով, սակայն դրանցից գավաթներ ստեղծելու գաղափարը ծագել է միայն ճապոնացիների մոտ: Հոկայդոյի «Fujiyahonten» ծովամթերքի խանութների ցանցը Ika Glass անվանումով գավաթներ է ստեղծել՝ պատրաստված հատուկ մշակված կաղամարից:
Ըստ Kedem-ի, դրանցով կարելի է ինչպես սառը, այնպես էլ տաք ըմպելիք խմել, այնուհետեւ այն եփել, տապակել կամ արագորեն պատրաստել կրակի վրա: Մեկ կաղամարե գավաթն արժե 10.5 դոլար:



























