Արեգակի վրա կարող է գերբռնկում տեղի ունենալ, ինչի արդյունքում Երկրի վրա կենդանի օրգանիզմների մեծ մասը կկործանվի: Այսպիսի սցենար են կանխատեսել Բելգիայից, Դանիայից, Իտալիայից եւ Չինաստանից աստղաֆիզիկոսները: Նրան համատեղ հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, գիտնականները հետեւել են 5648 արեգականման աստղերի ակտիվությանը: Դրանցից 48-ի մոտ գերբռնկում է գրանցվել: Ընդ որում, այդպիսի աստղերից չորսի մագնիսական դաշտը գրեթե ամբողջությամբ նման է Արեգակի մագնիսական դաշտին:

Վերջին հանգամանքն էլ աստղաֆիզիկոսներին թույլ է տվել ենթադրել, որ Արեգակի վրա բռնկումներն ու այլ աստղերի վրա գերբռնկումները միեւնույն բնույթն ունեն: Բայց ահա հետազոտված աստղերի գերբռնկումների հզորությունն արեգակնային բռնկումներին գերազանցում են տասնյակ հազարավոր անգամ: Գիտնականներն այս հանգամանքը վտանգավոր են համարում Երկրի համար: