Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա դաշնային հողի բնակիչը վիճակախաղով շահել է Գերմանիայի համար ռեկորդային գումար՝ 76.8 մլն եվրո, փոխանցում է Spiegel ամսագիրը:

Սա երկրորդ խոշորագույն շահումն է վիճակախաղի պատմության մեջ: Բացարձակ ռեկորդ է համարվում 90 մլն եվրո գումարով ջեքփոթը, որը 2015-ին ստացել էր Չեխիայի բնակիչը:

Առայսօր Գերմանիայում ազգային վիճակախաղի ամենամեծ մրցանակն է համարվել Հեսսեն հողի բնակչի 59 մլն եվրոյի շահումը 2014-ին:

Վիճակախաղը մեծ ժողովրդականություն է վայելում Եվրոպայի 17 երկրների բնակիչների շրջանում: Ջեքփոթ ստանալու համար խաղացողները պետք է կռահեն 50-ից հինգ թիվ ու եւս երկու թիվ՝ 10-ից: