Սան Դիեգոյի դատարանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Դենիել Դասեկին չորս տարվա ազատազրկման է դատապարտել մալայզիական ռազմական ձեռնարկությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար:
Ինչպես հաղորդվում է, տեղեկությունների դիմաց վճարել են մարմնավաճառների ծառայություններով եւ թանկարժեք նվերներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրա դիմաց Դասեկը հայտնել է ամերիկյան նավերի եւ սուզանավերի տեղաշարժերի ուղիները: Նա մալայզիական ընկերությանը նաեւ օգնել է պայմանագրեր ստորագրել, որոնց իրական արժեքը գերազանցված է եղել 34 մլն դոլարով:
Դատարանում Դասեկը հայտնել է, որ չի կարող իրեն ներել իր արարքը:
Ինչպես նշում է Բի-բի-սի-ի թղթակիցը, ամերիկյան բարձրաստիճան սպան մեղավոր է ճանաչվել կաշառակերության համար:
Դասեկից բացի, դատապարտվել է ծովային եւս մի քանի սպա, որոնք ներքաշված են այդ կոռուպցիոն սկանդալի մեջ, որն ամերիկյան ԶԼՄ-ները կոչում են երկրի ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույններից մեկը:




























