Հարավային Կորեայում թռչնագրիպի տարածման վտանգի պատճառով 10.9 հազար բադ է ոչնչացվել, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ թռչնագրիպը բացահայտող թեստերը դրական արդյունք են ցույց տվել:

Թռչունների ոչնչացումից հետո տվյալ տարածքում կարանտին է հայտարարվել վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: