Ռուսաստանի հավաքականի առաջատար Վլադիմիր Կրամնիկը խոսել է Խանտի Մանսիյսկի Օլիմպիադայի մասին: Հիշեցնենք, որ երկրորդ տուրում ռուսները հաղթեցին սերբերին:

«Մի կողմից, հաճելի է խաղալ տանը, մյուս կողմից` պատասխանատվությունը մեծ է: Ես ինձ հարմարավետ են զգում, թեեւ վիճակահանությունն այնքան էլ հաջող չէր: Առաջին երկու տուրերում մեր հակառակորդներն ավելի ուժեղ էին, քան մրցակիցների մոտ, բայց կարեւորը, որ հաջողվեց հաղթեց, այնպես որ ամեն ինչ կարգին է: Իմ պարտիան ես հաղթեցի բարձր կարգի շնորհիվ: Մեծ խնդիրներ չունեցա: Սերբիայի հետ մրցամարտում իմ պարտիան ամենաթեթեւն էր, բայց մյուս խաղատախտակներին կային խնդիրներ: Հանդիպումը նյարդային էր»,- Կրամնիկին մեջբերում է ռադիո «Մայակը»: