Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կնոջ Սամանթայի հետ հանգստանալու էր մեկնել Լանսարոտե կանարյան կղզի, որտեղ նրան նկատել են գարեջուր խմելիս, հայտնում է The Telegraph–ը
Քեմերոն զույգի պաշտոնական լուսանկարները հրապարակել են Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչները:
Թերթը նշում է, որ բրիտանական մամուլին խնդրել են չանհանգստացնել վարչապետին ու նրա կնոջը մինչ նրանք Կանարյան կղզիներում իրենց արձակուրդն են անցկացնում, սակայն Քեմերոնը համաձայնել է իր արձակուրդի առաջին օրերին լուսանկարվել պաշտոնական լրահոսի համար:
Բացի դրանից, Քեմերոնի մասնավոր կյանքի իրավունքը անտեսել են նաեւ բրիտանացի զբոսաշրջիկներն ու իսպանական թերթերը, դրա համար էլ քաղաքական գործչի յուրաքանչյուր քայլի մասին կարելի է իմանալ սոցցանցերից, հավելել է պարբերականը:
Քեմերոնը առաջին անգամ չէ հանգստանում Լանսարոտեում: Նա 2014-ին էլ էր այստեղ անցկացրել իր ընտանեկան հանգիստը:



























