Բրյուսելում կատարված ահաբեկչություններից հետո եվրոպական իշխանությունները մտադիր են Apple–ին ու մի շարք այլ ընկերությունների ստիպել հատուկ ծառայությունների համար արգելաբացել օգտատերերի անձնական տվյալները, գրում է The New York Times–ը:

Հայտնում են, որ Ֆրանսիայի խորհրդարանը արդեն սկսել է քննարկել տվյալ օրինագիծը: Երկրի իշխանությունները համարում են, որ եթե հանուն ահաբեկչությունների կանխարգելման ընտրություն է առաջանում անվտանգության մարմինների լրազորությունների ընդլայնման ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջեւ, ապա առաջի՛նն է պետք ընտրել:

Ավելին, խորհրդարանականներն առաջարկում են մինչեւ հինգ տարվա ազատազրկումով ու 390 հազար դոլարի չափով տուգանքով պատժել այն ընկերություններին, որոնք հրաժարվում են հետաքննության համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ Մեծ Բրիտանիայում, գրում է պարբերականը:

Սակայն Եվրամիության ոչ բոլոր երկրներն են համաձայն այս առաջարկին, շեշտում է NYT–ը: Օրինակ Նիդեռլանդները համարում են,ո ր եթե նման օրենք ընդունվի՝ ահաբեկիչները կկարողանան օգտվել այդ սողանցքից իրենց հանցավոր նպատակների համար:

Նաեւ նշում են, որ ընկերություններն էլ իրենց հերթին են ձգտում խուսափել դրանից: Պարբերականի տվյալներով, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը վերջերս հանդիպել է եվրոպական քաղաքական գործիչներից շատերի՝ այդ թվում Ֆրանսիայի վարչապետ Մանուեալ Վալսի ու Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի հետ՝ նրանց վստահությունը շահելու նպատակով: