Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նամակ է գրել Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին նրա եպիսկոպոսության 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Prensaarmenia-ն: 

Տոնակատարությունը տեղի է ունեցել մարտի 22-ին Բուենոս Այրեսում եւ նվիրված է եղել Արգենտիանում եւ Չիլիում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Տեր Գիսակ Մուրադյանի եպիսկոպոսության 25-ամյակին:

Հռոմի Պապը նրան այդ կապակցությամբ հղած նամակում գրել է. «Հարգելի՛ եղբայր, մարտի 22-ին հայկական համայանքը նշում է Ձեր եպիսկոպոսության 25-ամյակը: Ես այստեղից միանում եմ այդ տոնին եւ երախտագիտության աղոթք եմ հղում: Թող Աստված հատուցի Ձեզ այն բարիքների համար, որ Դուք արել եք եւ շարունակում եք անել: Ես շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար եւ կաղոթեմ, որպեսզի այն բեղմնավոր մնա: Իմ ողջույնները փոխանցեք սիրելի հայկական համայնքին»: