Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին մարտի 28-ին քննարկել են Սիրիայի բանակի հաջողված գործողությունները, որը ռուսական օդուժի աջակցությամբ Պալմիրայից դուրս մղեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մանրամասն քննարկվել է սիրիական խնդիրը, նախ՝ կապված Սիրիայի բանակի արդյունավետ գործունեության հետ:

«Նշվել է, որ իսկապես նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել, այդ թվում՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ հետագա պայքարի համատեքստում: Նախագահները նաեւ կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի արդիական հարցերի առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում: