Վաշինգտոնը ՄԱԿ-ի գծով լրացուցիչ 20 մլն դոլար կհատկացնի փախստականների աջակցության ծրագրին: Այս մասին մարտի 28-ին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ն հայտարարում է 20 մլն դոլար հատկացնելու մասին՝ Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության, ՄԱԿ-ի հիմնադրամի եւ Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի ընկերակցությունների ջանքերին աջակցելու համար»,- ասված է գերատեսչության հայտարարությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նշվում է, որ միջոցները կուղղվեն «ամբողջ Եվրոպայում, այդ թվում՝ Հունաստանում, Արեւմտյան Թուրքիայում եւ Բալկաններում պաշտպանության, բնակարանի եւ փրկարարական այլ օգնության աճող պահանջների բավարարմանը»:
«Այս նոր ֆինանսավորումը լրացուցիչ լումա կներդնի փախստականների ճգնաժամի լուծման գործում ամերիկյան մարդասիրական օգնության ծրագրում: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ճգնաժամի առաջացումից ի վեր ԱՄՆ-ն 44 մլն դոլար է հատկացնել»,- ամփոփել է Պետքարտուղարությունը:



























