Պակիստանի իշխանությունները ավելի քան 5 հազար մարդու են ձերբակալել Լահոր քաղաքում կատարված ահաբեկչությանը հաջորդած գործողության ընթացքում, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը վկայակոչելով նահանգի նախարարին:
Մարտի 27-ի երեկոյան Պակիստանի Լահոր քաղաքի ժամանցային այգում կաթոլիկ Զատիկի տոնակատարությունների ժամանակ ահաբեկիչ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 ու վիրավորվել ավելի քան 300 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտնել էին, որ մայրաքաղաք Լահորում ահաբեկչությունից հետո Պակիստանը կդիմի Փենջաբ նահանգի ներքին զորքերի ստորաբաժանումների օգնությանը: Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Ջամաաթ ուլ Ահրար» խմբավորումը, որը մտնում է Պակիստանի Թալիբների շարժման մեջ:





























