Նաբերեժնի Չելնիում 48-ամյա կոշկակար Է. Սաղիյանին մեղադրում են բռնաբարության 150 դրվագների համար: Քննության տվյալներով նրա զոհերն են դարձել 14-18 տարեկան աղջիկներ, որոնք անապահով ընտանիքներից էին եւ ապրում էին սոցիալական ապաստաններում: Մանկապիղծը զոհերին փակում էր իր բնակարանում, որտեղ նրանց մի քանի օր պահում էր ու բռնաբարում, գրում է Lifenews–ը:
Քննիչների վարկածով, Սաղիյանը ծանոթանում էր աղջիկների հետ Նաբերեժնի Չելնիի փողոցներում ու նրանց փողի դիմաց առաջարկում մաքրություն անել իր տանը, կամ գիշերել, եթե նրանք գնալու տեղ չունեին: Դրանից հետո մեղադրյալը ներկայանում էր քրեական հեղինակություն ու հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով ծեծում ու բռնաբարում էր աղջիկներին:
Բայց այդքանով նա չէր սահմանափակվում: Հետո նա նորից գտնում էր աղջիկներին, նորից սպառնում, իր տուն տանում ու նորից բռնաբարում: Իր զոհերից մեկին ՝ մի 15 ամյա աղջկա, նա փակել էր իր բնակարանում ու 10 օր շարունակ ստիպում էր իր հետ սեքսով զբաղվել: Նա կարողացել է փախչել, երբ պատահաբար պահարանում գտել է տան երկրորդ բանալիները:
Անչափահասների նկատմամբ բռնության 150 դեպքերով քրեական գործի քննությունն արդեն ավարտվել է: 48-ամյա Է. Սաղիյանը մեղադրվում է ապօրինի ազատազրկման, բռնաբարության ու բռնի սեռական գործողությունների մեջ:
Գործը շուտով կփոխանցվի դատարան:




























