Իսպանիայի միջուկային անվտանգության հարցերով խորհուրդը հայտարարել է, որ կորել է ռադիոակտիվ նյութեր պարունակող ճամպրուկը:
Խոսքը ցեզիում-137 եւ ամերիցիում- 241 նյութերի մասին է: Դրանք ռադիացիայի համեմատաբար ցածր մակարդակ ունեն, սակայն Խորհուրդը նախազգուշացնում է, որ որոշակի հանգամանքներում այդ նյութերը այնուամենայնիվ կարող են վտանգավոր լինել մարդկանց համար, հյատնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռադիոակտիվ նյութերն օգտագործվել են հողի խոնավությունն ո ւ պնդությունը չափող հատուկ սարքերում, որոնք պատկանում էին ինժերերաշինարարական ընկերությանը:
Այդ սարքերը պահվում էին վառ նարնջագույն ճամպրուկում, որը ընկերությունը իր մեքենայով էր տեղափոխում: Սակայն հիմա այն անհետ կորել է: Բացառված չէ, որ ճամպրուկը գողացել են:




























