Morning Consult-ի վերջին հարցումների համաձայն՝ ամերիկացիների 50 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի առաջարկը՝ արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ, հայտնում է The Hill-ը։
Հաղորդվում է, որ ամերիկացիների 49 տոկոսը համաձայն է սենատոր Թեդ Քրուզի առաջարկին՝ պարեկություն իրականացնել մուսուլմանաբնակ վայրերում։ ԱՄՆ բնակիչների 45 տոկոսը կողմ է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննության մեթոդների խստացմանը։ Ընտրողներն ակտիվորեն կողմ են օդանավակայաններում անվտանգության խստացմանը եւ դեմ չեն դրա համար իրենց գրպանից ավելի շատ վճարել։
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ Բրյուսելի ահաբեկչությունների ֆոնին ամերիկացիների մեծ մասը նախագահական ընտրարշավի առաջնահերթ հարցն են համարում անվտանգության խնդիրը։





























