Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի քաղաքացիներին հայտնել են, որ տնտեսության մեջ բարդ ժամանակաշրջան է  սկսվում եւ կոչ են արել սովի նախապատրաստվել:   

The Telegraph թերթը, վկայակոչելով Հյուսիսային Կորեայի կուսակցական «Նոդոն Սինմուն» թերթում հրապարակված հոդվածը, մեկնաբանում է Հյուսիսային Կորեայի կառավարության խոսքերը.  «Հեղափոխության ուղին երկար է եւ դժվար: Մենք գուցե դարձյալ ստիպված լինենք բույսերի արմատներով սնվել»:

Հոդվածում նշվում է, որ մոտ ապագայում երկիրը կարող է բախվել այնպիսի բարդ իրավիճակի, ինչպիսին 1994-ին էր, երբ քառամյա սով սկսվեց: Այն ժամանակ սննդի աղետալի պակասը հանգեցրեց  22 մլն-անոց բնակչությունից 0,5 մլն-ի մահվանը: 

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ ներկայիս սովի պատճառ կարող են դառնալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ջրածնային ռումբի փորձարկումներին, ինչպես նաեւ հեռահար հրթիռի արձակմանն ի պատասխան: 

Հաղորդվում է նաեւ, որ Հյուսիսային Կորեան ընթացիկ տարում այլ երկրներից  440 հազար տ սննդամթերքի օգնություն է խնդրել: Սակայն այսօրվա դրությամբ մատակարարվել է   20 հազար տ-ից ոչ ավելի, հայտնում է Informing-ը: