Կան բազմաթիվ գործոններ, որոնք խթանում են ռուս-արաբական մերձեցմանը։ Ինչպես մեծ պետությունը իրավունք ունի նոր բարեկամներ փնտրել Մերձավոր Արեւելքում, այնպես էլ արաբական երկրներն իրավունք ունեն նոր կոալիցիաներ ստեղծել, տնտեսական, քաղաքական, ռազմական փոխշահավետ հարաբերություններ կառուցել։ Ավելին՝ արաբական երկրները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց ժողովուրդների վախերին, գրում է Al Ittihad-ը։
Այն բանից հետո, երբ ամերիկացիները հաջողությամբ հնազանդեցրին Իրաքը, որը հիմա ստիպված է հնազանդվել ԱՄՆ-ին, առաջացավ ռուսների միջամտության կարիքը, որպեսզի փոխվի ուժերի դասավորվածությունը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերությունների բալանսը։ Արեւմուտքի գործողությունները արաբական երկրներին դրդում են դիվերսիֆիկացնել իրենց հարաբերությունները եւ իրենց ձեռքում կենտրոնացնել մարտահրավերներին հակազդելու հնարավորությունները։
Ռուսաստանը պատկերացում ունի այն մասին, որ ԱՄԷ դերը՝ որպես մերձավորարեւելյան խաղացողի, հսկայական նշանակություն ունի։ Բոլոր տարածաշրջանային պետությունները հասկանում են, որ ԱՄԷ-ն հսկայական հնարավորություններ ունի տարածաշրջանային կայունության ապահովման համար։
Բացի այդ, Ռուսաստանի եւ ԱՄԷ հարաբերությունների բնույթը փոխվել է դեպի ճկուն տնտեսական եւ քաղաքական գործընկերության ոլորտ։
Տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության ֆոնին 2 պետությունները հույսները միմյանց վրա են դնում տարածաշրջանում փոթորկած հակամարտությունների զսպման գործընթացի վրա, առաջին հերթին՝ Սիրիայում։ Պետք է ընդունենք, որ միջազգային հանրության կողմից Սիրիայի ճգնաժամի կարգավորման շանսեր չեն նկատվում։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ցուցադրեց Սիրիայում իր դիրքորոշման մեջ փոփոխությունները՝ մասամբ դուրս բերելով զորքը Սիրիայից, շշուկներ հայտնվեցին, որ Ռուսաստանը կորցրել է մարտի դաշտում իր ազդեցությունը։Միաժամանակ այլ դիտորդներ Մոսկվայի որոշումը որակեցին որպես մարտավարական քայլ, որը կարող է առավելագույն շահ բերել նվազագույն ծախսերով։
Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ռուսաստանի պատմությունը եւ Ուկրաինայի հարցում ներկա դիրքորոշումը խոսում են այն մասին, որ նրա պլանների մեջ չէր մտնում Սիրիան լքելը։ Ռուսաստանը իրեն ցանկացած պահի վերադառնալու հնարավորություն է ապահովել, եթե իր պետության շահերը դա պահանջեն, փոխանցում է Inostmi-ն։





























