Սիրիայում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմից երկրի կրած վնասն արդեն գերազանցել է 200 մլրդ դոլարը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Տնտեսական վնասն ու ենթակառուցվածքների կրած վնասը գերազանցում է 200 մլրդ դոլարը։ Տնտեսական հարցերը կարելի է կարգավորել հենց որ Սիրիայում իրադրությունը կայունանա։ Սակայն ենթակառուցվածքների վերականգնումը երկար ժամանակ է պահանջում։ Այնպես որ մենք՝ որպես պետություն, պետք է քայլեր ձեռնարկենք տնտեսական վիճակը եւ ծառայությունների ոլորտը բարելավելու համար» ,- ասել է Ասադը։

Ասադի խոսքով՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման հույսը թույլ կտա հուսալ, որ փախստականները կվերադառնան Սիրիա։

«Միգրացիայի պատճառը ոչ միայն ահաբեկչությունն է, այլ անվտանգության ոլորտում իրավիճակը։ Շատ մարդիկ լքել են անվտանգ շրջանները, որտեղ ահաբեկչություն չկա, քանի որ կենսամակարդակն է ցածր»,- ասել է նա։

Ասադը նաեւ նշել է, որ Դամասկոսը Սիրիայում իրավիճակը կարգավորվելու դեպքում հենվելու է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի վրա, եթե Արեւմուտքը չի ցանկանում մասնակցել։