Չինաստանում 30-ամյա ուսուցիչը դասամիջոցի ժամանակ փորձել է բռնաբարել աշակերտուհուն: Միջադեպը կատարվել է հենց դպրոցի բակում, հայտնում է The Sun–ը
Ականատեսների արած լուսանկարներից երեւում է, թե ինչպես է մերկ ուսուցիչը աղջկան պատին սեղմում՝ նրան գրկելով հետեւից, ընդ որում մոտավորապես վեց ականատեսների ներկայությամբ:
Լրատվամիջոցների տեղեկություններով, ուսուցիչը հոգեկան խանգարումներ ունի: Նա դասավանդում է երկրի հարավում միջնակարգ դպրոցի լաբորատորիայում:




























