Մարտի 29-ին Egypt Air ավիաընկերության Airbus A320 օդանավն առեւանգած Սեյֆ ադ Դին Մուստաֆան պատմել է իր արարքի դրդապատճառների մասին, գրում է Cyprus Mail-ը։

Թերթը նշում է, որ դատական քննության ընթացքում նա պատմել է, թե ինչու է դիմել այդ քայլին։
«Եթե ինչ-որ մեկն իր ընտանիքին 24 տարի չի տեսել, ուզում է տեսնել կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը դա թույլ չի տալիս, պա ի՞նչ պետք է նա քանի»,- ասել է Մուստաֆան։

Պարբերականի տեղեկություններով՝ Կիպրոսում ապրում են նրա նախկին կինն ու 3 երեխաները։

Հաղորդվում է, որ Մուստաֆան դեմ չի, որ իրեն 8 օր կալանքի տակ պահեն։ Եգիպտացին ներկայացրել է իրեն առանց փաստաբանի։

Բացի այդ, Cyprus Mail-ը հայտնում է, որ Մուստաֆան գրավել էր А320-ը թռիչքից 15 ր անց։ Նա օդանավի պոչամասում անձնակազմի անդամներից մեկին ցույց էր տվել ենթադրյալ «մահապարտի գոտին» եւ ուղեւորներին հրամայել հանձնել անձնագրերը։