Գերմանիան մամուլի եւ խոսքի ազատության հարցում զիջումների չի գնա Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այս մասին մարտի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Զավսան Շեբլին, փոխանցում է Der Spiegel-ը։
«Այդ հարցում Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունը անգամ չի քննարկվում»,- մեջբերում է թերթը դիվանագետի խոսքը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին հրավիրել էր իր մոտ գերմանական ARD հեռուստաալիքով Էրդողանի մասին երգիծական հոլովակ ցուցադրելու պատճառով, որը քննադատել էր շքեղ կյանքով ապրելու էրդողանի ցանկությունները եւ ընդդիմադիր լրագրողների հալածանքները։





























