Եգիպտոսը Կիպրոսի իշխանություններից խնդրել է արտահանձնել EgyptAir ավիաընկերության օդանավն առեւանգած քաղաքացուն։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունն արդեն համապատասխան հարցումն ուղարկվել է, հայտնում է Եգիպտոսի ազգային հեռուստաընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության А320 ուղեւորատար օդանավն առեւանգել էին մարտի 29-ի առավոտյան։ Տղամարդը, որի անունը Սեյֆ ադ Դին Մուստաֆա է, սպառնացել էր գործի դնել մահապարտի գոտին եւ պահանջել փոխել Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավի երթուղին։ Օդանավը վայրէջք էր կատարել Կիպրոսի Լառնակա օդանավակայանում։ Մի քանի ժամ անց նա ուղեւորներին ազատ էր արձակել եւ ինքնակամ հանձնվել ոստիկանությանը։
Միջադեպից ոչ մի ուղեւոր եւ անձնակազմի անդամ չի տուժել։ Կիպրոսի դատարանը 8 օրով Մուստաֆային կալանքի տակ է թողել։





























