Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել «Սավչենկոյի ցուցակում» ընդգրկված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի կայքը:

«Նադեժդա Սավչենկոյի, Օլեգ Սենցովի եւ Ալեքսանդր Կոլչենկոյի դեմ հակաիրավական գործողություններին մասնակցած անձանց նկատմամբ հատուկ տնտեսական եւ սահմանափակող այլ միջոցառուներ կիրառելու մասին» որոշումն Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդն ընդունել է մարտի 25-ին: Ցուցակում ներառված են անձինք, որոնց նկատմամբ անժամկետ անհատական հատուկ տնտեսական եւ այլ պատժամիջոցներ են կիրառվելու:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից: