Դաղստանում ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին: Ահաբեկչությունը հաջողվել է կանխել ոստիկանության աշխատակիցների գործողությունների շնորհիվ:
Հանձնաժողովի ներկայացուցիչները հաղորդել են, որ հանցագործներն ինքնաշեն պայթուցիկ սարք են գործի դրել, ինչի արդյունքում հետապնդման ժամանակ մեկ ոստիկան մահացու վիրավորում է ստացել:
Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովում նաեւ հաղորդել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դաղստանում քրեական գործ է հարուցվել պայթյունի հետեւանքով ոստիկանի մահվան փաստով:




























