Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում ավելի քան հարյուր զինյալների զանգվածային գերեզման են հայտնաբերել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան Maan News Agency գործակալությունը: Այն հայտնաբերել են տեղի բնակիչները, Ռաֆահ քաղաքից դեպի հարավ գտնվող գյուղերից մեկի մերձակայքում:

Առայժմ հնարավոր չէ հստակ նշել, թե քանի մարդ է թաղված գերեզմանում, քանի որ համազգեստով զինյալների մարմիններից բացի, գերեզմանում մարդկային բազմաթիվ մնացորդներ կան:

Եգիպտական ուժայինների տեղեկացմամբ, եղբայրական գերեզմանում թաղվածները «Իսլամական պետության»-ը հավատարմության երդում տված տեղական «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» խմբավորման ծայրահեղականներ են, որոնք սպանվել են վերջին երեք օրերի մարտերում: Տեղեկությունների համաձայն, անցյալ շաբաթվա վերջից ընդհանուր առմամբ շուրջ 200 ահաբեկիչ է ոչնչացվել:

Տվյալներ կան, որ ողջ մնացած ծայրահեղականները թաքնվում են Սինայի կենտրոնական հատվածի դժվարանցանելի լեռնային շրջաններում: