Ռուս զինվորականները Պալմիրայի ականազերծման ժամանակ «Ուրան-6» ռոբոտացված համակարգեր կօգտագործեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
ՊՆ-ի տեղեկացմամբ, զինվորականները Մերձմոսկվայում համապատասխան հրահանգներ են ստացել, մասնակցել են գործնական պարապմունքների, այնուհետեւ մեկնել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա:
Գերատեսչությունում ընդգծել են, որ սակրավորների ջոկատը զինված է ականազերծման եւ պաշտպանական ժամանակակից համալիրներով, ինչպես նաեւ էներգամատակարարման ինքնավար սարքավորումներով, դաշտային խոհանոցով, վրաններով եւ անհրաժեշտ այլ իրերով:




























