ԱՄՆ նավթագազայի ընկերություններն ավելի արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման արդյունքում 2015 թվականին կրճատել են ծախսերը: Փորձագետները վստահ են, որ կարճաժամկետ հեռանկարում սա կարող է ազդել նավթի գների վրա:
Ըստ ՌԲԿ-ի, անցյալ տարի ամերիկյան նավթագազային ընկերությունների՝ հետազոտության եւ արդյունահանման ծախսերը, 2012 թվականի համեմատ, կրճատվել են 25-30%-ով, երբ դրանք տասնամյա նվազագույնի էին հասել:
Հետազոտությունն անցկացրել է էներգետիկայի ոլորտի IHS Global Inc. խորհրդատվական ընկերությունը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարության պատվերով: IHS-ն ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան խոշորագույն նավթի հանքավայրերում՝ Eagle Ford-ում, Bakken-ում, Marcellus-ում եւ Permian-ում:
IHS-ի մասնագետները կարծում են, որ հանքերի ուսումնասիրության եւ նավթի արդյունահանման ցածր ծախսերի պահպանումը կարող է կարճաժամկետ հեռանկարում անդրադառնալ նավթագազային շուկայի եւ էներգակիրների վերջնական գնի վրա:




























