Վաշինգտոնում կարծում են, որ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջարկը ձախողման է դատապարտված: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էռնեստը:

«Ակնհայտ է, որ դա անհաջողության է դատապարտված»,- այսպես է նա մեկնաբանել սիրիական առաջնորդի խոսքերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էռնեստը նաեւ անբարոյական է կոչել «անմեղ բնակչության դեմ Ասադի կողմից կառավարական զորքերի օգտագործումը»:

Ավելի վաղ Բաշար Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում առաջարկել էր «ազգային միասնության կառավարություն ձեւավորել, որում կներառվեն քաղաքական բոլոր ուժերը, որոնք ցանկանում են դրանում ընդգրկվել»: