ԱՄՆ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի բանակցությունների ճանապարհով: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:

«Մենք ցանկանում ենք լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը»,- ասել է Քերրին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ ընդգծել է, որ դա «պետք է բանակցային գործընթաց լինի»: