Բրյուսելում հյուրանոցները 70 տոկոսի զեղչ են առաջարկում հաճախորդների պակասի պատճառով. Բելգիայի մայրաքաղաքում մարտի 22-ի ահաբեկչություններից հետո շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ հրաժարվել են Բելգիա ուղեւորվելու մտադրությունից, չեղարկելով հյուրանոցներում համարների նախնական պատվերները, հայտնում է Euobserver–ը:

Հյուրանոցային բիզնեսի բրյուսելյան ասոցացիայի տվյալներով այս պահին մայրաքաղաքի հյուրանոցները ծանրաբեռնված են միայն 20 տոկոսով:

Երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունն էլ քիչ ավելի ուշ էր որոտացել մետրոյի «Մալբեք» կայարանում: Ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ էր զոհվել, եւս 340-ն էլ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ ստացել: