Հայաստանում մատների դրաշմանշման անհրաժեշտության չկա, քանի որ եթե նույնականացման քարտերով քվեարկության շուրջ համաձայնություն ձեռք բերվի, այդ հարցը կլուծվի: Այս մասին մարտի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով ՀՀ ԸՕ –ի նախագծին: Ինչ վերաբերում է քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին՝ ապա Մինասյանը նկատեց.«Եթե մենք կարողանանք դոնորական կազմակերպությունների շնորհիվ հասնել նրան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները նույնականացման քարտեր ունենան, ապա այդ ցուցակների հրապարակման անհրաժեշտություն այլեւս չի լինի»: