Դույսբուրգի նավաշինարանում Julius Rütgers մոտոտանկերի պայթյունի ու հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել ու մեկն էլ անհետ կորել, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Արդեն հաստատվել է, որ խոսքը Julius Rütgers մոտոտանկերի մասին է: Այն կանգնած էր նավաշինարանում: Պայթյունը տեղի է ունեցել նավի վրա: Այնտեղ երկու մարմին են գտել, ենթադրվում է որ դրանք այն երեք աշխատողներից երկուսի մարմիններն են, որոնք վերանորոգման աշխատանքների ժամանակ մոտոտանկեր բարձրանալու իրավունք ունեին: Երրորդ աշխատողը դեռ անհետ կորած է համարվում»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ պայթյունի պատճառը դեռ պարզ չէ:
Julius Rütgers մոտոտանկերի սեփականատիրոջ անունը դեռ հայտնի չէ: Հրդեհն այս պահին արդեն մարել են:





























