Հնդկաստանում շինարարության ժամանակ փլուզվել է տրանսպորտային էստակադը, հայտնում է Reuters–ը:
Արդեն հայտնի է 10 զոհերի մասին: Հաղորդագրությունում ասվում է, որ մետաղական կառույցի բեկորներրի տակ հնարավոր է մինչեւ 150 մարդ է մնացել:
Փլուզումը կաատարվել է Կոլկատա քաղաքի մարդաշատ կոմերցիոն թաղամասում:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները, նրանք փորձում են դուրս բերել մարդկանց այն ավտոբուսից, որը փլուզման պահին էստակադի տակով էր անցնում:




























