Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրման ժամանակ ռուսական օդանավերը ավելի քան 2 հազար ավիահարված են հասցրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ իրականացվել է մոտ 500 մարտական թռիչք։
Հաղորդվում է, որ Պալմիրայում կարեւոր օբյեկտները գրոհայիններից ազատվել են բարձր ճշգրտության զենքերի միջոցով։ Ռուդսկոյը նաեւ հայտնել է ՌԴ ՕՏՈւ հարվածներից Պալմիրայի ոչ մի պատմական օբյեկտ չի վնասվել։





























