Երկիրը Կիեւյան Ռուսիա վերանվանելու մասին հանրագիր է հայտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում:
Հանրագրի տեքստում նշված է, որ Կիեւյան Ռուսիա անունը վերականգնելն անհրաժեշտէ «որպեսզի չասեն, թե մենք երբեք անկախ չենք եղել»:
Մարտի 30-ին հրապարակված հանրագիրը 25 հազար անհրաժեշտ ձայներից 105-ն արդեն հավաքել է:
Սա Ուկրաինայում անվանափոխության մասին առաջին առաջարկը չէ: Մարտի սկզբին Կիեւի բնակիչները առաջարկել էին Մոսկովյան պողոտան վերանվանել Փամփլիկ կատուների, այլ ոչ թե Ստեփան Բանդերայի պողոտա:
Ուկրաինայի նախագահի կայքում պարբերաբար տարօրինակ հանրագրեր են հայտնվում: Մասնավորապես այս տարի ավելի վաղ ոչ անտարբեր քաղաքացիները պետության ղեկավարին առաջարկել էին քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյին դեսպան նշանակել Գոնդուրասում: Առաջարկը ինտերնետի օգտատերերի սրտով էր, հանրագիրն ավելի քան 25 հազար ձայն հավաքեց: Բայց Պորոշենկոն հրաժարվեց կատարել նրանց խնդրանքը՝ պատճառաբանելով, որ Գոնդուրաասում ուկրաինական դեսպանատուն բացելու անհրաժեշտություն չկա:



























