Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնի St. Regis հյուրանոցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ հանդիպման գլխավոր թեմաներից է եղել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։