Փարիզից ոչ հեռու՝ Նյոյի սյու Սեն քաղաքում Մարոկկոյի դեսպանի նստավայրի մոտ, 2 խոզի գլուխ են նետել, հայտնում է AFP-ն։
Գործակալության տեղեկություններով՝ կենդանիների գլուխները ամրացրել էին շենքի ցանկապատին։ Միջադեպի պահին դեսպանն իր նստավայրում է եղել։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ դեսպանատունը ոստիկանություն է դիմել։





























