ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջեւ մարտի 31-ին ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:
Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում եւ Երեւանում հիփոթեքային վարկավորմանը եւ էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն եւ արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:
Գործակցության շրջանակում նախատեսվում է նաեւ տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:





























