Ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Ռուսաստանը, անգամ ԱՄՆ-ը Թուրքիային մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման եւ աջակցության համար։ Այս մասին մարտի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ռուս-հայկական պետական համալսարանի Միջազգային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ այսպես կոչված «քրդական ահաբեկչական շարժման» դեմ պայքարի պատրվակով Թուրքիան ավերում է քրիստոնեական կառույցները։ «Նույն ձեռագիրն է Իրաքում եւ Սիրիայում։ Այնպես որ կարելի է հերթական անգամ համոզվել, որ ԻՊ-ը անմիջականորեն ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից»,- ընդգծել է Վահան Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել էր։Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով պետականացվել են Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը։





























