Հայաստանում խոշոր ներդրողները ԱԱՀ-ն հետ կստանան։
Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նրա խոսքով, եթե հիմա ԱԱՀ-ն վերադարձի է ենթակա միայն արտահանողների համար, ապա օրենսգիրքն ընդունելուց հետո հարկը կարող են ստանալ նաեւ Հայաստանի տնտեսության համար կարեւոր խոշոր ներդրողները, որոնք չեն կարող 6 ամսվա ընթացքում մատակարարների ԱԱՀ-ն դուրս գրել։
Բացի այդ, արտադրական սարքավորումների ու հումքի ներմուծման համար բիզնեսի ԱԱՀ-ն վճարելու ժամկետը կերկարաձգվի։ Եթե հիմա ԱԱՀ-ն պետք է վճարել ընդհանուր կարգով (ներմուծման պահից 10 օրվա ընթացքում), ապա հիմա այդ ժամկետը կերկարաձգվի մինչեւ հաջորդ ամսվա ամսի 20-ը։
Մեկ շաբաթվա ընթացքում Հարկային օրենսգրքի նախագիծը վերջնական վերամշակում կանցնի, այնուհետեւ կներկայացվի խորհրդարան։




























