Թուրքայի բանակը կռվում է Սիրիայում։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր Էրդողանի եւ Սաուդյան Արաբիայի դեմ պատերազմն արտահայտվում է ահաբեկիչների դեմ պայքարի տեսքով։ Թուրքիայի բանակը, որը թուրքական չէ, այլ Էրդողանի բանակն է, այսօր կռվում է Սիրիայում»,- ասել է Ասադը։

Սիրիայի նախագահը նաեւ  նշել է, որ Էրդողանի գործողություններն ագրեսիա են։
«Այն, ինչ նրանք անում են ամենասկզբից, կարելի է ագրեսիա համարել։ Ագրեսիա քաղաքական կամ ռազմական առումով զինված ահաբեկիչներին աջակցելու միջոցով»,- ասել է Ասադը։