Փարիզի կենտրոնի բնակելի շենքերից մեկում պայթյունից տուժածների թիվն աճել է մինչեւ 17: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, 11 հրշեջ է տուժել, մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Փարիզի բնակելի տներից մեկում, ի սկզբանե հինգ տուժածի մասին էր հաղորդվել: Պայթյունի պատճառը դարձել է հրդեհը:





























