Ամերիկյան Ալաբա նահանգում Norfolk Southern Railways ընկերության գնացքը դուրս է եկել գծերից: Վթարի հետեւանքով տուժածներ չկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով АР-ն:

Ընկերությունում նշել են, որ գնացքը վտանգավոր նյութեր չէր փոխադրում, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ են տվել խուսափել վթարի վայրին հարակից ճանապարհներով երթեւեկելուց:

Մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարում վթարի վայրում: Առաջիկայում երթեւեկությունը կվերականգնվի: