Ռուսաստանցի բանտարկյալներն արդեն երկրորդ անգամ հաղթել են ամերիկյան բանտարկյալների հետ կազմակերպված առցանց շախմատային խաղում: Այս մասին հայտնել է մրցաշարի գլխավոր դատավոր Վլադիմիր Կրայուշկինը:

«Երկրորդ տուրում հաշիվը նույնն է՝ 6:1, ընդհանուր հաշիվն է՝ 12:2»,- ասել է նա: Մրցաշարին յուրաքանչյուր կողմից 7-ական շախմատիստ է մասնակցել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, մրցաշարի նախաձեռնողը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն է, որը, որպես պատվավոր հյուր, խաղին հետեւել է Չիկագոյի բանտի հատուկ սենյակում:

Մրցաշարի լավագույն ռուսաստանցի մասնակիցները դրամական պարգեւ կստանան՝ 30 հազար ռուբլու չափով: Ամերիկյան կողմից մրցաշարին հետեւած Չիկագոյի շերիֆ Թոմաս Դարթը կատակել է, որ տեղական բանտի լավագույն շախմատիստներն «անվճար պիցցա կստանան»: