Բելգիական Շառլըռուա քաղաքում ոստիկանները ձերբակալել են հյուրանոցի տիրոջը՝ հիմար ապրիլմեկյան կատակի համար: Նա որոշել է չար կատակ խաղալ ընկերոջ գլխին եւ նրան SMS հաղորդագրություն է ուղարկել՝ հաղորդելով, որ երկու զինված անձի կողմից պատանդառվել է:

Ընկերը, սակայն, չի գնահատել կատակը եւ անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Իրավապահներն անհապաղ ենթադրյալ հանցագործության վայր են ժամանել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով DH.be կայքը:

Պարզելով իրավիճակը՝ ոստիկանները ձերբակալել են անհաջողակ կատակասերին: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, սակայն տղամարդուն խոշոր տուգանք է սպառնում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություններ իրականացվեցին: Պայթյունների հետեւանքով 35 մարդ զոհվել, ավելի քան 340-ը՝ վիրավորվեց: