Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում այրվել է Արեւելքի համալսարանի շենքը, գրում է «Ֆիլիպին սթար» թերթը։
Ուսանողները, դասախոսները ու ուսումնական հաստատության անձնակազմը տարհանվել է։
Թերթի տվյալներով, փրկարարներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։
Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել։ Հրդեհի պատճառները պարզվում են։





























